ՊՍԺ-ի արգենտիացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան մեկնաբանել է իր հայրենակից Լիոնել Մեսսի՝ ֆրանսիական թիմ հնարավոր տեղափոխությունը:
«Ես արդեն խաղացել եմ Կրիշտիանու Ռոնալդուի, Նեյմարի և Կիլիան Մբապեի հետ: Եթե կարողանայի ակումբային մակարդակում Լեոյի հետ, դրանից հետո ուրախությամբ կարող եմ ավարտել կարիերաս: Դա հիանալի է: Ավելին չեմ կարող խնդրել ֆուտբոլում»,- Դի Մարիայի խոսքերն է փոխանցում Goal-ը:
32-ամյա կիսապաշտպանի պայմաագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2021 թվականի ամառը: ՊՍԺ-ի կազմում Դի Մարիա հանդես է գալիս 2015 թվականից: