«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է պաշտպան Ժոէլ Մատիպի վնասվածքի մասին, որը նա ստացել էր ԱՊԼ 20-րդ տուրի՝ «Տոտենհեմի» դեմ խաղում (3-1):
«Ամեն ինչ հիանալի էր, բացի Մատիպի վնասվածքից։ Կարծես, նրա մոտ ինչ-որ լուրջ բան է։ Մեզ ասել են, որ Ժոէլի մոտ կոճի խնդիր կա։ Նա ոչ մի կերպ չէր կարող շարունակել խաղը»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Liverpool Echo-ն։
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով խաղին չէր մասնակցել Ֆաբինյոն, որը կադրային խնդիրների պատճառով խաղում է պաշտպանության կենտրոնում։