«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի ապագան շարունակում է անորոշ մնալ։ Իսպանացի պաշտպանի պայմանագրի ժամկետն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանից հետո։ Կողմերը համաձայնության չեն կարողանում գալ։
El Pais-ը ուշագրավ մանրամասներ է ներկայացրել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի և Սերխիո Ռամոսի վերջին հանդիպումից։ Նրանց մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ Ռամոսը Պերեսին ասել է, որ տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձով առաջարկ է ստացել ՊՍԺ-ից, ինչին ակումբի նախագահը պատասխանել է, որ դա ճիշտ չէ, քանի որ նա կապի մեջ է եղել Նասեր Ալ-Խելաիֆիի՝ փարիզյան թիմի սեփականատիրոջ հետ։
Պերեսը ասել է Ռամոսին, որ եթե այդուհանդերձ դա ճիշտ է, ապա դա լավ է [նրա] Ռամոսի համար։
Հաղորդվում է նաև, որ «Ռեալը» ֆինանսական այնպիսի խնդիրների մեջ է, որ չի խոչընդոտի իր թիմի այլ ֆուտբոլիստների հեռանալուն ևս, եթե գան լավ առաջարկներ։