«Ռեալի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն Bobo TV-ի հետ հարցազրույցում պատմել է, թե ինչու «արքայական» ակումբում նրա խաղը չի ստացվել։
««Ռեալում» սկզբից ինձ հաջողվեց 12 կգ քաշ գցել։ Այնուհետև թիմ եկավ Ֆաբիո Կանավարոն, ու ես նորից սկսեցի քաշ հավաքել։
Այդ ժամանակ «Ռեալի» հովանավորներից մեկը «Nutella» ընկերությունն էր։ Նրանք ամեն ամիս մեզ իրենց ապրանքից 5 կգ էին տալիս։ Ես Կապելոյի հետ վեճից հետո սկսեցի ավելի մեծ քանակությամբ այն օգտագործել։ 7 ամսում ես 14 կգ քաշ հավաքեցի։ Ես ուղիղ պահածոյի մեջից էի ուտում «Nutella»-ն ու ինձ միևնույն էր։ Իսկ հետո ես ափսոսում էի դրա համար»,-ասել է Կապելոն։