Այսօր պաշտոնապես հաստատվեց «Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորի տեղափոխությունը «Արսենալ»։ 22-ամյա նորվեգացին մինչև մրցաշրջանի ավարտը հանդես կգա «զինագործների» կազմում։
Goal.com-ի իսպանացի լրագրող Մարիո Կորտեգանան հայտնում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Էդեգորից բացի ակումբից հեռանալու մտադրություն է հայտնել նաև Իսկոն։ Սակայն «արքայական» ակումբը բավարարել է միայն Էդեգորի ցանկությունը։
28-ամյա իսպանացին շարունակելու է մրցելույթները «Ռեալում»։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զինեդին Զիդանը առանձնազրույց է ունեցել Իսկոյի հետ ու հայտնել, որ վստահում է նրան։