«Սպարտակն» ու «Այաքսը» շարունակում են բանակցությունները կիսապաշտպան Քուինսի Պրոմեսի տրանսֆերի շուրջ: «Այաքսը» ցանկանում է ավելի քան 15 միլիոն եվրո ստանալ 29-ամյա կիսապաշտպանի համար, գրում է Sport-Express-ը:
Մոսկովյան ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել առավելագույնը 10 միլիոն եվրո և չի բարելավի այս առաջարկը:
Միևնույն ժամանակ, Պրոմեսը գոհ է իրեն առաջարկվող անձնական պայմանագրի պայմաններից, և նա պատրաստ է վերադառնալ Ռուսաստան:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը դեմ է խաղացողի վաճառքին «Սպարտակին»: