«Ինտերի» մարզիչ Անտոնիո Կոնտեն մեկնաբանել է Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Միլանի» նկատմամբ տարած հաղթանակը (2: 1):
«Նշենք, որ մենք երկրորդ անգամ անընդմեջ դուրս եկանք կիսաեզրափակիչ: «Միլանը» ուժեղ թիմ է, առաջատար է Ա Սերիայում, սա լավ հաղթանակ է: Ես գոհ եմ իմ խաղացողներից:
Արդյո՞ք հեռացումը ազդեց արդյունքի վրա: Մենք շանսեր ունեինք խաղը շրջել և հավասար կազմերով: Զլատանի և Լուկակուի բախո՞ւմը։ Սա դերբի է, այլ ոչ թե զբոսանք այգում: Կրքերը թեժացան, դա անխուսափելի էր»,— մեջբերում է Կոնտեին Football Italia-ն:
Այսօր հայտնի է դարձել Իտալիայի գավաթի խաղում «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի և «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի միջև վիճաբանության պատճառը: