Ուրուգվայում կայացել է անվանի ֆուտբոլիստ Դիեգո Ֆորլանի հրաժեշտի խաղը։ Նախկին և ներկայիս ուրուգվայցի աստղերի միջև հանդիպումն ավարտվել է 6։6 հաշվով։
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խաղացել է նաև դարպասապահի դերում։ Մի քանի տպավորիչ սեյվերից բացի, Սուարեսը 1 գոլ է բաց թողել։