Մադրիդի «Ատլետիկոյի» և Ուրուգվայի հավաքականի նախկին հարձակվող Դիեգո Ֆորլանը հեռացվել է ուրուգվայական «Աթենաս» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից: 42-ամյա մասնագետի հետ թիմը լքել են նաև նրա օգնականները:
«Աթենասը» Ուրուգվայի առաջնության երկրորդ դիվիզիոնի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 12 խաղից հետո իր ակտիվում ունենալով 17 միավոր:
Հիշեցնենք՝ 2019 թվաանի դեկտեմբերին Ֆորլանը նշանակվեց իր համար հարազատ «Պենյարոլ» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում: 2020 թվականի կեսերին ուրուգվայցին հեռացավ «Պենյարոլից» անբավարար արդյունքների համար:
2021 թվականի մարտին Դիեգոն նշանակվեց «Աթենասի» գլխավոր մարզչի պաշտոնում: Նոր պաշտոնում իր նորամուտը Ֆորլանը նշեց հունիսի 3-ին. 2-րդ դիվիզիոնի առաջնության խաղում իր թիմը ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտեց հանդիպումը «Ռամպլա Խունիորսի» հետ: