Նախապատրաստական փուլի շրջանակում հունվարի 28-ին «Ուրարտու-2»-ը ստուգողական հանդիպում պետք է անցկացներ Երևանի «Փյունիկի» հետ, սակայն այդ հանդիպումը չեղարկվել է։
Այս մասին հայտնում է «Ուրարտուի» պաշտոնական կայքը:
Փոխարենը հունվարի 30-ին «Ուրարտու-2»-ը ստուգողական հանդիպում կանցկացնի ԲԿՄԱ-ի հետ։ Այդ հանդիպումը կկայանա ՀՖՖ տեխնիկական կենտրոն-ակադեմիայում ժամը 14։00-ին և կհեռարձակի «Ուրարտուի» յութուբյան ալիքով։