«ՌԲ Լայպցիգի» տնօրեն Օլիվեր Մինցլաֆը նշել է, որ գերմանական ակումբը հետաքրքրված է «Զալցբուրգի» հարձակվող Էրլինգ Հոլանդով, հաղորդում է Sky Sports-ը:
«Այո, մենք հանդիպել ենք Հոլանդին: Մենք հետաքրքրված ենք նրա ծառայություններով: Հոլանդի հետ հանդիպումը բավական լավ անցավ: Միակ խնդիրը՝ գումարն է: Մեր ակումբն ունի ֆինանսական սահմանափակումներ: Դժվար կլինի նրան ձեռք բերելը:
Ցավոք, մենք չենք կարող Էրլինգին առաջարկել այնպիսի գումարներ, որը կարող են վճարել թոփ ակումբները»,- անկեղծացել է Մինցլաֆը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» և «Դորտմունդ Բորուսիան» Հոլանդին գնելու հիմնական թեկնածուներն են :
Հավելենք, որ Այս մրցաշրջանում Հոլանդը «Զալցբուրգի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում և դարձել 28 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: