Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Պեդրո Ռոդրիգեսը գնահատել է «Բարսելոնա» վերադառնալու շանսերը.
«Եթե «Բարսելոնան» հրավիրի ինձ, ես կթողնեմ ամեն ինչ ու կգնամ այնտեղ: Մինչ մրցաշրջանի մեկնարկը կար նման խոսակցություն, սակայն արդեն փակվում էր տրանսֆերային պատուհանը: Հնարավոր է նաև «Վեստ Հեմ» տեղափոխվեմ: Առայժմ հստակ ոչինչ չգիտեմ: Միակ բանը որ հստակ է, դա այն է, որ ցանկանում եմ հաճույք ստանալ ֆուտբոլից:
32-ամյա իսպանացին կապտանռնագույնների կազմում հանդես է եկել 2005-2015 թթ-ին: Այս մրցաշրջանում Պեդրոն «Չելսիի» կազմում մասնակցել է 4 հանդիպման և աչքի չի ընկել արդյունավետ գործողությամբ: