Անգլիայի Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրում «Լիվերպուլը» 4-0 հաշվով ջախջախեց «Լեսթերին»: Այս հաղթանակի շնորհիվ «Լիվերպուլը» Պրեմիեր Լիգայում 35 խաղ անպարտելի է:
Այս ցուցանիշով Կլոպի թիմը շրջանցել է «Լիդսին», որն ուներ 34 անպարտելի խաղերի շարք: «Չելսին» ունեցել է 40 խաղից բաղկացած անպարտելիության շարք, իսկ «Նոթինգեմը»՝ 42:
Լավագույն արդյունքն ունի «Արսենալը»: 2003-2004 թթ-ին լոնդոնյան թիմը 49 խաղից բաղկացած անպարտելիության շարք է ունեցել: