«Ռեալի» որոշ ֆուտբոլիստներ խոստովանել են, որ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը արդեն մոտ 2-3 ամիս է չի խոսում իրենց հետ։ Այս մասին հաղորդում է իսպանական Marca թերթի լրագրող Խոսե Ֆելիկս Դիասը։
Ընդ որում, խաղացողների անունները չեն բարձրաձայնվում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» չի պատրաստվում հեռացնել Զիդանին։