Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի շրջանակում կայացավ «Բորնմութ» — «Արսենալ» հանդիպումը։
«Զինագործների» ղեկին Միկել Արտետայի նորամուտի խաղում «Արսենալը» միավորներ կորցրեց։ 35-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Դեն Գոսլինգը։ Երկրորդ կեսում «Արսենալը» հետ բերեց կորցրածը։ 64-րդ րոպեին աչքի ընկավ Պիեր Էմերիկ Օբամեյանգը։
Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։ Այս արդյունքից հետո «Արսենալը» միավորների քանակը հասցրել է 24-ի ու 11-րդն է մրցաշարային աղյուսակում։