ԱՊԼ-ն կողմ է քվեարկել երկու լրացուցիչ փոխարինում մտցնելու կանոնին ֆուտբոլիստների մոտ ցնցում ախտորոշման առկայության դեպքում, հաղորդում է Sky Sports-ը։
Յուրաքանչյուր թիմ մեկ խաղի ընթացքում բացի 3 փոխարինումներից կունենա նաև ևս 2 փոխարինում կատարելու հնարավորություն, եթե խաղացողներից որևէ մեկը ցնցում է ստացել։
Դեռևս հայտնի չէ, թե երբվանից է գործելու այս կանոնը։ ԱՊԼ-ի հայտարարության մեջ ասված է, որ փոխարինումները կսկսեն գործել ՖԻՖԱ-ի և IFAB-ի հետ խորհրդակցություններից հետո։