Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մորենոն կարող է ստանձնել Էկվադորի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, տեղեկացնում է AS-ը:
Էկվադորի ֆուտբոլի ֆոդերացիայի նախագահ Ֆրանսիսկո Էգասը արդեն ցրուցել է իսպանացի մասնագետի հետ և ստացել է նրա նախնական համաձայնությունը:
Նշվում է, որ Մորենոյի աշխատավարձը կկազմի 1,3 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Մորենոն հեռացավ Իսպանիայի հավաքականից, երբ այնտեղ վերադարձավ Լուիս Էնրիկեն: Էնրիկեն հայտարարել էր, որ չի ցանկանում աշխատել անհավատարիմ մարդու հետ: