Ռոբերտո Մորենոն մնաց առանց աշխատանքի՝ Լուիս Էնրիկեի Իսպանիայի ազգային հավաքականի վերադառնալուց հետո: Մորենոն ցանկանում էր անցկացնել Եվրո-2020-ը թիմի հետ, բայց Էնրիկեն նշեց, որ շտաբում այդպիսի ամբիցիոզ անձնավորության կարիք չունի:
Իսպանացիների նախկին գլխավոր մարզիչը մամուլի ասուլիս է անցկացրել:
«Ես ուզում եմ իմ սերն ու աջակցությունը հայտնել Էնրիկեին: Ես նրան ասացի, որ ես կկարողանամ հեռանալ, եթե նա ցանկանա վերադառնալ: Ինձ զարմացրեց նրա պատասխանը.«դա շատ լավ է, բայց ես չունեմ քո կարիքը»: Ես ցնցված էի:
Ես հեռացա և անմիջապես այդ մասին ասացի բոլոր աշխատակիցներին, քանի որ նրանք բոլորը տեղյակ էին տեղի ունեցածի մասին: Ես առանց նրանց աջակցության որոշում չէի ընդունի: Վերջին 7 կամ 10 օրվա ընթացքում ինձ զգում էի ճնշված: Հետաքրքիրն այն է, ի՞նչ էի ես արել, որ Լուիս Էնրիկեն ցանկանացավ այդպես վարվել ինձ հետ:
Եթե ես չընդունեի այս պաշտոնը, նրանք (Իսպանիայի ֆուտբոլի ասոցիացիա) կնշանակեին մշտական գլխավոր մարզչի, իսկ Լուիս Էնրիկեն այլևս չէր կարողանա վերադառնալ: Ես ավելի քան ինը տարի հավատարիմ եմ եղել նրան», – մեջբերում է Մորենոին Marca-ն: