Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը խոսել է իր մարզավիճակի մասի, հաղորդում է Sky Italia-ն:
«Սա իմ կարիերայի լավագույն մրցաշրջանն է: Հույս ունեմ, որ դադարից հետո կշարունակեմ արդյունավետ խաղ ցուցադրել:
Կոնտեն շատ բան է փոխել թիմի մտածելակերպի մեջ: Նա չի ներում անտարբերությունը:
Նա վստահություն ներշնչեց ինձ: Վստահ եմ, որ մենք պայքարելու ենք չեմպիոնական տիտղոսի համար»,- հայտարարել է Մարտինեսը:
Հիշեցնեք, որ Մարտինեսը Ա Սերիայի այս մրցաշրջանում անցկացրել է 22 հանդիպում ՝ դառնալով 12 գոլի հեղինակ: