«Չելսիի» վինգեր Վիլիանը խոսել է «Տոտենհեմի» դեմ խաղում (2-0) տեղի ունեցած ռասիստական դրսևորումների մասին։
«Ռասիզմը խայտառակություն է բոլորի համար։ Պետք է դադարեցնել դա։ Ես իսկապես չեմ հասկանում, թե ինչպես են մարդիկ նման կերպ մտածում։ Նրանց թիմում («Տոտենհեմում»/խմբ․) ևս կան սևամորթ ֆուտբոլիստներ։ Ես իսկապես չեմ հասկանում, թե ինչու են նրանք նման բաներ անում։
Մենք հույս ունենք, որ կկարողանանք գտնել միջոցը սա դադարեցնելու համար։ Մենք պետք է դադարեցնենք դա ու սպասում ենք աջակցության ֆեդերացիայի կողմից»,-Վիլիանի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։