«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ չեմպիոնությունը ընթացիկ մրցաշրջանում թիմի հիմնական նպատակը չէ:
«Ինձ համար կարևոր չէ, թե մենք հիմա որտեղ ենք: Կարևոր է, որ մենք միավորներ ունենք, ու լավագույն քառյակում ենք: Մենք թիմերի այն խմբում ենք, որոնք լավագույն քառյակի համար են պայքարում, ու դա այն է, ինչ մենք պիտի անենք:
Հարցն այն չէ, որ մենք չեմպիոն չենք դառնա: Ամենակարևորն այն է, որ անցնենք ՉԼ որակավորումը, ու գիտեմ, թե դա որքան դժվար է: Այս մրցաշրջանում թոփ-4-ի համար դժվար մրցավազք է սպասվում»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Goal-ը:
ԱՊԼ 18-րդ տուրից հետո «Լիվերպուլը» 4-րդ տեղում է: