«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Շեֆիլդի» հետ (3-1) ԱՊԼ-ի 19-րդ տուրի խաղից հետո ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել։
«Երբ ես երբեմն լսում եմ այսպիսի տեքստեր․ «Այս խաղացողը լավ չի խաղում, քանի որ թիմը խաղում է այսպես կամ այնպես», դա անհեթեթություն է։
Դա տիպիկ արդարացում է խաղացողների շրջապատից, տնօրեններից, ովքեր ոչ մի գաղափար չունեն թե ինչ է ֆուտբոլը։ Դրանք ուղղակի շահարկումներ են»,-Մոուրինյոյի խոսքն է մեջբերում լրագրող Ջոնաթան Վիլը։
Հիշեցնենք, որ Մոուրինյոյի «Տոտենհեմ» գալուց հետո քիչ է խաղաժամանակ ստանում Դելե Ալին։ Նա կարող է ՊՍԺ տեղափոխվել։