«Ռեալի» ու Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը ճանաչվել է երկրի պատմության լավագույն խաղացող:
Ազարը կստանա «125 տարվա մեծագույն իկոնա» մրցանակը: Հաղթողն ընտրվել է երկրպագուների քվեարկությամբ:
Բելգիական ֆուտբոլի իկոնայի տիտղոսին հավակնում էին նաև Վենսան Կոմպանին, Կևին Դե Բրյույնեն, Յան Կուլեմանսը, Պոլ Վան Հիմստը, Ռոմելու Լուկակուն և այլք: