«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն վստահ է, որ դարպասապահ Դավիդ դե Խեան կվերադարձնի իր լավագույն մարզավիճակը, հաղորդում է The Sun-ը:
«Դավիդը իսկական պրոֆեսիոնալ է, ով լավ գիտի իր գործը: Բոլորի մոտ էլ լինում են անկումներ, բայց դա չի նշանակում, որ պետք է քննադատել նրան:
Այո, նրա սխալը մանկական էր, բայց չէ՞ որ բոլորս էլ երազում ենք մի պահ վերադառնալ մանկություն: Դավիդը արեց դա, իսկ հիմա կարող է վերադառնալ մեծահասակների տխուր աշխարհ»,- նշել է Շոուն:
Հիշեցնենք, որ «Ուոթֆորդի» դեմ խաղում (0:2), իսպանացի դարպասապահը կոպիտ սխալ էր թույլ տվել, որից հետո գնդակը հայտնվել է Մանչեսթերը ներկայացնող ակումբի դարպասը: