Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Չելսիից» 1-3 հաշվով կրած պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը չի քննադատել Դավիդ Դե Խեային.
«Այս մամուլի ասուլիսը նրա մասին չէ: Մենք պարզապես միասին կշարժվենք առաջ: Թիմը դեռ 2 հանդիպում ունի և մենք կենտրոնացած ենք այդ խաղերի վրա:
Դե Խեան ուժեղ բնավորություն ունի: Նա գիտի, որ իր աշխատանքը դա մարզումներին և խաղերին լավագույն որակներ ցուցադրելն է:
Իմ աշխատանքն այժմ թիմին «Վեսթ Հեմի» դեմ խաղին տրամադրելն է, այլ ոչ թե առանձին ֆուտբոլիստների մասին խոսելը: Մենք թույլ չենք տա, որ մի խաղացող ավելի շատ ճնշում զգա իր վրա»,-ասել է Սուլշերը:
Հիշեցնենք, որ գավաթային խաղում իսպանացին անվստահ ելույթ ունեցավ: