«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը աջակցել է թիմի դարպասապահ Դավիդ դե Խեային «Տոտենհեմի» դեմ խաղից հետո (1-1) հնչող քննադատությունների համատեքստում։
Հիշեցնենք, որ այդ խաղում Դե Խեան չկարողացավ հետ մղել մոտակա անկյանն ուղղված հարվածը։
«Դե Խեան աշխարհի լավագույն դարպասապահն է։ Նա ընդամենը 2 գոլ է բաց թողել 7 խաղերում, իսկ մեր դեմ խաղում էին «Չելսին», «Մանչեսթեր Սիթին» ու «Տոտենհեմը»։ Այո՛, «Տոտենհեմի» դեմ խաղում նա չփրկեց գոլի դրվագում, բայց նա շատ սեյվեր է անում ու մեզ հաղթանակներ բերում։
Ես շատ գոհ եմ նրա կատարած աշխատանքից։ Նա շարունակում է մնալ լավագույն դարպասապահը աշխարհում»,-նորվեգացի մասնագետի խոսքն է մեջբերում Mirror-ը։
ԱՊԼ-ի առաջիկա տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցելու է «Շեֆիլդ Յունայթեդի» հետ։