Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) նշել է վերջին 10 տարիների լավագույն մարզչին:
Այս անվանակարգում հաղթող է ճանաչվել Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «Լիվերպուլի» գերմանացի մարզիչ Յուրգեն Կլոպը:
Թոփ-5-ում ընդգրկվել են նաև «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն և «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին:
Տասնամյակի լավագույն մարզիչների տասնյակն ըստ IFFHS-ի՝
- Դիեգո Սիմեոնե
- Խոսեպ Գվարդիոլա
- Յուրգեն Կլոպ
- Ժոզե Մոուրինյու
- Մասիմիլիանո Ալեգրի
- Ունայ Էմերի
- Զինեդին Զիդան
- Կառլո Անչելոտի
- Մաուրիսիո Պոչետինո
- Մարսելո Գալյարդո