Ավտոլվացակայանի աշխատակիցը ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից է դարձել «Ջենոայի» դարպասապահ Ֆեդերիկո Մարկետիի մեքենայով, հայտնում է Corriere della Sera-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, Մարկետին իր Ferrari 812 Superfast մակնիշի՝ 100 հազար եվրո արժողությամբ մեքենան թողել է ավտոլվացակայանում: Աշխատակիցներից մեկը որոշել է մեքենան մոտեցնել իտալական ակումբի մարզական կենտրոնին, սակայն չի կարողացել այն կառավարել: Շրջադարձի ժամանակ նա կորցրել է մեքենայի տիրապետումն ու մխրճվել արգելապատնեշի մեջ:
Նա նաև բախվել է 5 այլ մեքենաների, որոնք կայանված են եղել երթևեկության հակառակ գոտում: Արդյունքում ֆուտբոլիստի մեքենան լուրջ վնասներ է կրել:
Genoa, lava la Ferrari di Marchetti e per riportargliela la distrugge in un incidente https://t.co/ywpMcL4TaG pic.twitter.com/MWKGwHY7kV
— Corriere della Sera (@Corriere) January 11, 2021
Նշենք՝ այս պահին «Ջենոան» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 17 տուրից հետո վաստակելով 14 միավոր: