«Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը ամռանը թիմ վերադառնալուց հետո բավականին քիչ խաղաժամանակ է ստանում ընթացիկ մրցաշրջանում։
El Chiringuito TV-ի լրագրող Խոսե Լուիս Սանչեսը հայտնում է, որ «արքայական» ակումբի ղեկավարությունն անհանգստացած է նրանով, թե ինչպես է վարվում Զինեդին Զիդանը Էդեգորի հետ։
Ընթացիկ մրցաշրջանում Էդեգորը 9 հանդիպման է մասնակցել «Ռեալի» կազմում, արդյունավետ գործողություններով նա աչքի ընկնել չի կարողացել։