«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի ապագան շարունակում է անորոշ մնալ։
ABC Deportes-ը գրում է, որ եթե «Ռեալը» առաջիկա օրերին կառուցողական երկխոսություն չսկսեց իսպանացի պաշտպանի հետ, ապա «արքայական» ակումբի ավագը կարող է սկսել բանակցել այլ թիմերի հետ։
Ռամոսի պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ Ռամոսին առաջարկվել է պայմանագիր աշխատավարձի կրճատմամբ, ինչին ֆուտբոլիստը դեմ է։
Ավելի վաղ հաղորդվում էր «Պարի Սեն Ժերմենի», «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» կողմից հետաքրքրության մասին «Ռեալի» ավագի նկատմամբ։