«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը օգնել է Եգիպտոսի հյուսիս-արևմուտքում գտնվող իր ծննդավայր Նագրիգին կորոնավիրուսի դեմ պայքարում: Mirror-ի փոխանցմամբ ՝ 28-ամյա ֆուտբոլիստը թթվածնի բալոններ է գնել տեղի հիվանդանոցի համար:
Ըստ աղբյուրի՝ Սալահը իմացել է Նագրիգում մի շարք մահվան դեպքերի մասին ՝ պետական հիվանդանոցներում բալոնների սղության պատճառով: Դրանից հետո Մոհամեդը նվիրատվություն է կատարել «Նագրիգա» բարեգործական միության (NCA) միջոցով, որը հիմնադրվել է 2017 թվականին:
«Սալահը և նրա ընտանիքը թթվածնի բալոններ են նվիրել հիվանդանոցին ՝ Նագրիգում կորոնավիրուսով հիվանդներին օգնելու համար: Նա հաճախ օգնում է Եգիպտոսի խնդիրները լուծել նվիրատվությունների միջոցով », — ասել է NCA տնօրեն Հասան Բաքրը:
Սալահը երկար տարիներ օգնում է Նագրիգին և նրա բնակիչներին: Մասնավորապես, Մուհամեդը ֆինանսավորել է քաղաքային շտապ օգնության կայանի, տեղական դպրոցի, մարզական ակումբների կառուցումը : 2020 թվականի ապրիլին Սալահը մի քանի հազար տոննա սնունդ ձեռք բերեց նրանց համար, ովքեր համաճարակի պատճառով հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակում: