ՄՅՈւ-ի հարձակվող Ջեսի Լինգարդը կարիերան կարող է շարունակել «Ինտերում», տեղեկացնում է Daily Mail-ը:
Նշվում է, որ 28-ամյա ֆուտբոլիստը հետաքրքրել է իտալական ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին, ով բարձր է գնահատում Լինգարդի որակները:
Հիշեցնենք, որ Ջեսիի պայմանագիրը ՄՅՈւ-ի հետ ավարտվում է 2021 թվականին:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը ոչ մի հանդիպման չի մասնակցել:
Հավելենք, որ «Ինտերում» հանդես են գալիս ՄՅՈւ-ի նախկին ֆուտբոլիստներ ՝ Մատեո Դարմիանը, Ռոմելու Լուկակուն և Էշլի Յանգը: