Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը պատմել է, թե ինչպես են փոխվել իր գլխավոր մրցակից Ռաֆայել Նադալի հետ փոխհարաբերությունները:
«Մեր շփումն էվոլյուցիա է ապրել: Սկզբում նա իրեն շատ պաշտոնական ու ամաչկոտ էր պահում թոփ-10-յակի, հատկապես ինձ հետ, երբ ես գլխավորում էի համաշխարհային վարկանիշը: Այն ժամանակ կարելի էր տեսնել նրա անհատական որակները:
Մենք ունեցել ենք լարված պայքարներ կորտում, որոշ տարաձայնություններ, բայց միշտ հարգել ենք միմյանց:
Այնքան շատ բան տեղի ունեցավ, որոնք ձևավորեցին մեր ընկերությունը: Որքան մեծանում ենք, այնքան ավելի շատ եմ հասկանում, որ Ռաֆան շատ կարևոր էր իմ կարիերայի համար: Նա միշտ կմնա իմ գլխավոր մրցակիցկը: Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ ես դադարեցի լինել առաջին ռակետը, նա օգնեց ինձ դառնալ ավելի լավը: Ռաֆան, հավանաբար, ինձ համար լրացուցիչ մոտիվացիա էր: Մեր մրցակցությունը մի մասնիկն է այն բանի, ինչն այնքան դուր է գալիս թենիսում», — Ֆեդերերի խոսքերն է մեջբերել Tennis World USA-ը: