ՊՍԺ-ն լրջորեն հետաքրքրված է «Բարսելոնայի» պաշտպան Էմերսոնի ծառայություններով, տեղեկացնում է Estadio Deportivo-ն:
«Բետիսում» վարձավճարով հանդես եկող բրազիլացին կատալոնական ակումբ է տեղափոխվել 2019 թվականին: 21-ամյա ֆուտբոլիստի դիմաց «Բարսելոնան» վճարել էր 6 միլիոն եվրո:
Էմերսոնի պայմանագիրը «կապտանռնագույնների» հետ ավարտվում է 2024 թվականին:
«Բետիսի» կազմում նա մասնակցել է 55 հանդիպման և դարել ՝ 4 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: