Լա լիգայի 2-րդ տուրից հետաձգված խաղում «Աթլետիկը» հանդիպում է «Բարսելոնային» (2-3):
Ինյակի Ուիլյամսի երրորդ րոպեին խփած գնդակին, կատալոնական ակումբի կազմում րոպեներ անց պատասխանեց Պեդրին:
Առաջին խաղակեսի 38-րդ րոպեին Լեո Մեսսին նախ հաշվի մեջ առաջ մղեց հյուրերին, ապա 62-րդ րոպեին երրորդ գնդակն ուղարկեց տանտերերի դարպասը:
Հանդիպման վերջնամասում Իկեր Մունիայինը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, սակայն, ավելին անել «Աթլետիկը» չկարողացավ:
Այսպիսով,«Բարսելոնան» վաստակեց 31 միավոր և բարձրացավ երրորդ հորիզոնական: «Աթլետիկն» իր ակտիվում ունի 21 միավոր և գտնվում է 9-րդ դիրքում: