ՄՅՈւ-ի նախկին պաշտպան Ֆիլ Նևիլը կարող է գլխավորել MLS-ը ներկայացնող «Ինտեր Մայամին», տեղեկացնում է Sky Sports-ը:
Նշվում է, որ ամերիկյան ակումբն արդեն սկսել է բանակցությունները 43-ամյա մասնագետի հետ:
Հիշեցնենք, որ Ֆիլ Նևիլն այժմ մարզում է Անգլիայի կանանց ազգային հավաքականը, որը նա լքելու այս ամռանը:
Նևիլը ժամանակին աշխատել է «Մանչեսթեր Յունայթեդի» և «Վալենսիայի» մարզչական շտաբերում: