«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ յուրգեն Յլոպը վստահ չէ, որ ակումբը ձմռանը կհամալրվի նոր ֆուտբոլիստներով, տեղեկացնում է Goal-ը:
«Իհարկե, վնասվածքները մեզ շատ են խանգարում. դրանք թուլացնում են մեր խաղը:
Այդուհանդերձ, չեմ կարծում որ չմտածված գնումներ կատարելը ճիշտ տարբերակ է:
Լիովին բավարարված եմ մեր ներկայիս կազմով»,-ասել է Կլոպը:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլը» վաստակել է 33 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: