Չեմպիոնների լիգայի G խմբի երկրորդ տուրում «Զենիթը» հյուրընկալել էր պորտուգալական «Բենֆիկային» ու հաղթանակ տոնեց։ Խաղն ավարտվեց 3-1 հաշվով։
Տանտերերի կազմում 22-րդ րոպեին հաշիվը բացեց Ձյուբան, թիմերն ընդմիջման գնացին 1-0 հաշվով։ 70-րդ րոպեին գնդակը սեփական դարպասն ուղարկեց Դիասն ու հաշիվը դարձրեց 2-0:
8 րոպե անց Ամազունը գրավեց պորտուգալացիների դարպասը՝ 3-0: Հյուրերի կազմում հեղինակության գնդակը խփեց դե Տոմասը հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ։
Խմբի մյուս խաղում «Լիոնը» հյուրընկալվել էր «Լայպցիգին» ու երկու անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։ Գոլերը հեղինակեցին Դեպայն ու Տերյեն։