Իտալիայի Ա Սերիայի 17-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունեց « Ջենոաին»:
Խաղը անցավ միլանյան ակումբի առավելությամբ և նրանք կարողացան այն վերածել չորս գոլերի:
Կոնտեն և իր թիմը չհանդիպեցին իրական դիմադրության: Երկու գոլի հեղինակ դարձավ Ռոմելու Լուկակուն, իսկ մեկական գոլեր խփեցին Գալիարդինին և Էսպոզիտոն:
Այսպիսով, «Ինտերը» վաստակեց 42 միավոր և առաջին հորիզոնականը կիսում է Թուրինի «Յուվենտուսի հետ»:
Հանդիպման գոլերը ՝ այստեղ