Շարունակվում է շախմատի միջազգային Airthings Masters առցանց մրցաշարը։ Այսօր սկսվեց կիսաեզրափակիչ փուլը։
Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հանդիպեց Մաքսիմ Վաշիե-Լագրավին:
Կիսաեզրափակիչ առաջին պարտիայում, Արոնյանը սևերով պարտության մատնելով մրցակցին: Մյուս 2 երկու պարտիաները ոչ-ոքի ավարտվեցին:
Չորրորդ պարտիայում մեր շախմատիստը կրկին հաղթող դուրս եկավ:
Այսպիսով, կիսաեզրափակիչ առաջին մրցախաղը Լևոնը շահեց 3-1 հաշվով:
Նշենք, որ վաղը տեղի կունենա մրցակիցների 2-րդ մրցախաղը:
Ոչ-ոքի արդյունքի դեպքում անգամ Արոնյանը դուրս կգա Airthings Masters-ի եզրափակիչ: