«Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն «Էլչեի» դեմ խաղից հետո (1-1) մեկնաբանել է մրցավարի կայացրած որոշումը։
«Մենք չենք խոսում մրցավարների մասին։ Նրանք այստեղ են, որպեսզի անեն իրենց աշխատանքը լավագույն ձևով։ Ուրիշները թող խոսեն VAR-ից ու նրանցից։ Մենք խոսում ենք ֆուտբոլի մասին։
Մենք ուզում էինք 3 միավոր վաստակել, բայց չկարողացանք։ Մենք լավ սկսեցինք ու շանսեր ունեինք գոլեր խփելու։ Մենք պայքարեցինք, բայց դժվար էր տարածություններ գտնել»,-Կազեմիրոյի խոսքն է մեջբերում Marca-ն։