«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Ժոան Լապորտան խոսել է թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի աշխատանքի մասին։
«Նա «Բարսելոնայի» մեծագույն խաղացող է ու արժանի է վստահության որոշակի աստիճանի։ Այդ աստիճանը որոշվելու է թիմի ցուցադրած արդյունքներով ու խաղով։ Այդպես է ֆուտբոլի կանոնները։
Կոչ եմ անում Կումանին իր վրա վերցնել նախաձեռնությունն ու ֆուտբոլիստներին ուղղորդել, քանի որ ֆուտբոլում կարող է պատահել ամեն ինչ»,-Լապորտայի խոսքն է մեջբերում Marca-ն։