«Նյուքասլը» ԱՊԼ-ի 16-րդ տուրում սեփական հարկի տակ 0-0 հաշվով ավարտեց հանդիպումը երկրի գործող չեմպիոն «Լիվերպուլի» հետ։
Opta-ն գրում է, որ «Նյուքասլը» արդեն 4-րդ խաղն է անպարտելի մնում ԱՊԼ-ի գործող չեմպիոնի դեմ խաղերում։ Վերջին անգամ ԱՊԼ-ի գործող չեմպիոնին նրանք պարտվել են 2014 թվականի օգոստոսին «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (0-2):
«Նյուքասլը»14-րդն է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում վաստակած 19 միավորով։