«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն իրեն ընդգրկել է լավագույն ֆուտբոլիստների հնգյակում:
«Ես վերջին 5 ամսվա լավագույն խաղացողների հնգյակում եմ: Չեմ թվի լավագույններին, բայց ես այդ խմբի մի մասն եմ:
Մի անգամ Մոուրինյուն սովորեցրել է ինձ թիմի օգտին աշխատել, ինչպես ճնշման տեսանկյունից, այնպես էլ խաղադաշտում լավագույն տեղը փնտրելուց: Տեսեք, թե նա հիմա ինչ է անում Քեյնի հետ «Տոտենհեմում»»,- Լուկակուի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: