«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է կիսապաշտպան Էդեն Ազարի առողջական վիճակի մասին։
«Էդենը պատրաստ կլինի խաղալ վաղվա խաղին, ու մենք կցանկանայինք կարճ ժամանակով նրան տեսնել դաշտում։
Նախորդ տուրում որոշեցինք նրան դաշտ չթողնել, բայց ուզում ենք, որ վաղը խաղա, որովհետև որոշ ժամանակ է, ինչ նա մարզվում է ընդհանուր խմբի հետ, ու ուզում ենք օգտագործել նրա խաղը»,- Զիդանի խոսքերն է փոխանցում «Ռեալի» պաշտոնական կայքը։
«Ռեալի» և «Էլչեի» միջև հանդիպումը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 30-ին։