Մոսկվայի ԲԿՄԱ-ի հարձակվող Ֆյոդոր Չալովը ցանկանում է տեղափոխվել թոփ առաջնություն, հաղորդում է Match-ը:
«Ուզում եմ ուժերս ավելի բարձրակարգ առաջնությունում փորձել: Հասկանում եմ, որ պետք է մրցեմ լավագույնների հետ, եթե ցանկանում եմ թոփ հարձակվող դառնալ:
Գերմանիայի առաջնությունը գրավում է ինձ: Նրանք շատ արագ ֆուտբոլ են ցուցադրում, ինչը այնքան պակասում է ՌՊԼ-ում:
Իհարկե, ուզում եմ խաղալ «Բավարիայում», բայց դա հիմա իրատեսական չէ:
Եթե գերմանական ակումբները ցանկանան գնել իմ տրանսֆերը, ապա ես լրջորեն կմտածեմ դրա մասին»,- նշել է 21-ամյա ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Չալովը ՌՊԼ-ի նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է (15 գոլ): ՌՊԼ-ի այս խաղարկությունում նա մասնակցել է 22 հանդիպման ու դարձել 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
Հավելենք, որ Չալովի ծառայություններով հետաքրքրված են ՝ «Սևիլիան», «Լացիոն», «Մայնցը» և «Քրիսթալ Փելասը» և «Չելսին»: