Լոնդոնի «Արսենալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է իր ապագա ծրագրերի մասին, հաղորդում է The Sun-ը:
«Սա մեծ պատիվ է: «Արսենալը» աշխարհի հզոր ակումբներից մեկն է: Բոլորին հայտնի է, որ շատ աշխատանք կա անելու, վստահ եմ՝ մենք դա կանենք:
Ես իրատես մարդ եմ և հասկանում եմ, որ դա տեղի չի ունենալու մի գիշերվա ընթացքում, բայց մեր թիմում շատ տաղանդավոր խաղացողներ կան, ովքեր պետք է ցույց տան իրենց իրական ներուժը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արտետան:
Հիշեցնենք, որ Արտետան 2011-ից 2016 թվականների ընթացքում խաղացել է «Արսենալում»՝ մասնակցելով 150 հանդիպման: Ապա, նա Պեպ Գվարդիոլայի օգնականն էր «Մանչեսթեր Սիթիում»:
«Արսենալի» հետ պայմանագիրը ստորագրված է մինչև 2023 թվականը: