Մյունխենի «Բավարայի» հարձակվող Թոմաս Մյուլերը գովաբանել է թիմի ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկուն, հաղորդում է Sport Bild-ը:
«Ռոբերտը սովորական հարձակվող չէ: Ես շատ հարձակվողների հետ եմ խաղացել, բայց նրա նման գոլահար չեմ տեսել:
Նա թույլ կողմեր գրեթե չունի: Ռոբերտը հիմա ավելի լավն է, քան մի քանի տարի առաջ:
Ափսոսում եմ, որ Լևանդովսկին գերմանացի չէ և չի խաղում մեր ազգային հավաքականում»,- ասել է գերմանացի ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Լևանդովսկին Բունդեսլիգայի այս մրցաշրջանում 23 հանդիպում ՝ դառնալով 25 գոլի հեղինակ: