«Արսենալը» չի պատրաստվում փոխել թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետային։
Ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ Միկել Արտետան վայելում է լոնդոնյան թիմի ղեկավարության ամբողջական աջակցությունը։ «Արսենալի» տնօրենների խորհուրդը կարծում է, որ իսպանացին հարմար թեկնածու է ակումբի համար, որպեսզի իրականացվի երկարատև նախագիծ։
Հիմա «Արսենալը» 15-րդ տեղն է զբաղեցնում Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։ «Զինագործները» 17 միավոր ունեն 15 հանդիպումից հետո։
Վաղը «Արսենալը» մրցելու է «Բրայթոնի» հետ։