«Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիր լիգայում։
AS-ը, հղում կատարելով Sky Sports-ին, տեղեկացնում է, որ 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Վուլվերհեմփթոնը»։
Անգլիական ակումբը ցանկանում է հունվարին վարձակալել սերբ հարձակվողին։ «Գայլերը» ցանկանում են ուժեղացնել թիմի հարձակման գիծը, քանի որ վնասվածք ուներ Ռաուլ Խիմենեսը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Յովիչով հետաքրքրված է նաև «Միլանը»։